Ուկրաինական զորքն ամեն օր հրետակոծում է Դոնբասի քաղաքները, անգամ տանկից կրակել է դպրոցին (տեսանյութ)
Ուկրաինացի ուժայինները նահանջելիս տանկից կրակել են Զոլոտոյե քաղաքի դպրոցի շենքին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ուսումնական հաստատության տնօրենի ժ.պ., ուսուցչուհի Սվետլանան։
«Հեռանալուց առաջ նրանք դուրս եկան փողոց և սկսեցին տանկից հարվածներ հասցնել դպրոցին։ Ժողովուրդն այդ ամենը տեսնում էր։ Այդ պահին շատերը նկուղներում էին, բայց ամեն դեպքում տեսնում էին, թե ինչ է կատարվում։ Նրանք ասում էին. «Մենք կգնանք և ձեզ ոչինչ չենք թողնի»: Իսկ ի՞նչ կարող են անել անզեն մարդիկ տանկերի դեմ։ Վրդովվում էինք, իհարկե, բայց շատ սարսափելի էր»,- պատմել է ուսուցչուհին։
Դոնբասի Զոլոտոյե քաղաքը Լուգանսկի ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ է անցել հունիսի վերջին։