Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին
Մամուլ

Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս:

Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ, ավելանում են, երեւանաբնակներն ամեն պահի սպասում են, որ հաջորդ արկն իրենց գլխին կարող է ընկնել, իշխանության ներկայացուցիչները ձկան պես լռում ու վախ են գեներացնում հասարակության ներսում: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել՝ երեք ժամից ավելի պատգամավորներն ինչ են քննարկել իրենց քաղաքական առաջնորդի հետ:

«Հարցերը եղել են, ամեն մեկն իր սուրբ պարտքն է համարել լուրջ ու անհանգստացած դեմքով հարց ուղղել Փաշինյանին: Ռազմական դրություն հայտարարելու կամ դրա մասին խոսակցություն առհասարակ չի եղել: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է՝ Ռուսաստանը կարծես թե դեմ չէ, որ Հայաստանը մեկ այլ երկրից զենք բերի: Ուրախությամբ տեղեկացրել է նաեւ, որ այս պահին զենք ձեռք բերելու մասով մի քանի երկրի հետ նախնական պայմանավորվածություններ ունեն: Բայց թե որ երկրների մասին է խոսքը, չի մանրամասնել»,- տեղեկացրեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

Այդ օրը խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Փաշինյանը հենց սկզբից ընդգծել է՝ Ռուսաստանի հասցեին խիստ ու կոշտ արտահայտվել չեն կարող, քանի որ դա տնտեսական մի շարք «ապտակներ» կարող է արժենալ՝ գազի գնի վերանայումից մինչեւ ցորենի ներմուծում:

«Բայցեւ կարծիք են արտահայտել, որ կարող են խայթել Ռուսաստանին՝ հասկացնելով, որ մենք էլ նեղանալ գիտենք: Իհարկե, մի քանի անգամ է շեշտվել՝ ռուսներին վերջնական ցտեսություն ասելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավելեց մեր զրուցակիցը: Իշխանականները քննարկել են նաեւ Արցախի կարգավիճակի հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Արցախի իշխանություններին պետք է թողնել բանակցային հարցը: Այսինքն՝ ենթադրել կարելի է, որ Արցախի հարցով հաջորդ բանակցություններում նաեւ Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը։ Այն, ըստ երևույթին, տեղի կունենա Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: