Պետդուման ՆԱՏՕ-ի համար աղետալի հետևանքներ է կանխատեսել, եթե Ուկրաինան միանա դաշինքին
Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը РИА «Новости» գործակալության հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ աղետալի հետևանքներ կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի համար։
«Սրանում մեզ համար ոչ մի տարօրինակ կամ զարմանալի բան չկա։ Այս հայտարարությունները մեզ չեն վախեցնում։ Բայց ՆԱՏՕ-ի համար Ուկրաինայի մուտքը կործանարար կլինի, դաշինքը կքանդվի մանր կտորների»,- ասել է Շերեմետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ն «դաշնակության տակ դնել»՝ դաշինքի հաշվին իր խնդիրները լուծելու համար։ Խորհրդարանականը համոզված է, որ Ուկրաինան կարող է փրկել միայն կապիտուլյացիան ու Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ ոչ ՆԱՏՕ-ին անդամակցելը։