Մարտակերտում 2 ադրբեջանցի են պայթել ականի վրա. նրանց ոտքերն ամպուտացրել են

Մարտակերտի` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքում (Թարթառի շրջանում) ականի վրա պայթել են ադրբեջանցիներ Նիջաթ Ջաբարովը (1990թ.) և Ռաֆայել Բայրամովը (1976թ.)։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Միջադեպը տեղի է ունեցել Հասան Գայա գյուղի տարածքում։
Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանց ոտքերն ամպուտացրել են։