Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
Վազող տողեր

Ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։

Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։

Ունեինք Գերմանիայի հայտնի հիվանդանոցում իր աշխատանքը թողած եւ պատերազմի առաջին օրից հայրենիք վերադարձած երիտասարդ բժշկուհի, ով թիկունքում օգնություն էր ցույց տվել մարտի դաշտից դուրս բերված զինվորներին, բայց այլեւս չէր կրողացել հանդուրժել վիրավոր, զոհված 18-20 տարեկան տղաների տեսարանը, եւ որոշել էի ինքն էլ զենք վերցնել եւ նրանց շարքերում լինել։

Ունեինք պատգամավոր, որ մասնակցելով զինվորների հոգեհանգիստներին եւ տեսնելով նրանցից ոմանց՝ դեռեւս մանկական դեմքերը չէր հանդուրժել այդ պատկերը, եւ ինքն իրեն ասել էր՝ եթե այս երեխաները կարող են զենք բռնել ու կռվել, ուրեմն՝ ե’ս էլ եմ կարող։

Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով։

Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։
Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»։

Ես դարերի հեռավորությունից ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք։
Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին, բոլոր այն հայ աղջիկներին ովքեր կծնվեն ու կապրեն մեզանից հետո.

— Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, եթե դու պատմության դասագրքերում երբեւէ կկարդաս նախադասություն, «թե դարեր շարունակ հայ կինը ոչ միայն իր օջախն է պահել, այլեւ պատերազմի ժամանակ զենք է վերցրել ու հայրենիքն է պաշտպանել, ինչի ապացույցն է նաեւ՝ 21-րդ դարասկզբին պատերազմի ժամանակ կազմված Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը», իմացիր, որ այդ նախադասությունը պարզապես պատմական կեղծիք է։ Պատմության խեղաթյուրում, անպարկեշտ սուտ։

Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։

Ու սա թերեւս միակ հարցն է, որի շուրջ այս ծանր ու խառը ժամանակներում կա լիարժեք համահայկական համաձայնություն։

Ի վերջո՝ ճիշտ է «Էրատո» ջոկատի կանանց հալածեցին-ծաղրեցին, իսկ Էրատո թագուհու անունը սեռական հայհոյանքի վերածեցին մի քանի հազար մարդ միայն, բայց դա տեղի ունեցավ մի քանի միլիոն մարդու համերաշխ լռության ներքո՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։

Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, իսկ եթե կուզես իմանալ, թե որն էր իմ պատճառը, ինչու ես կազմեցի «Էրատո» ջոկատը, ապա կասեմ իհարկե։ Երբ փոքր էի, կարդում էի մեր բոլոր պատմավեպերը, հպարտ էի ինձ զգում եւ հավատում էի ամեն բառին։ Հավատացել էի նաեւ հայ կնոջ պատմական կերպարին։ Իմ պարտքն էի համարում նախորդ սերունդների արժանի ժառանգը լինել, եւ միեւնույն ժամանակ դժոխային պատերազմի միջով անցնող իմ հայրենակիցներին դիմանալու ուժ ու տոկունություն փոխանցել։
Սրանք էին իմ պատճառներն ու նպատակները։

Բայց, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ մենք գրում ենք այն ամենի մասին, ինչ արել ենք, եւ առավել ես միշտ չէ, որ մենք անում ենք այն ամենը, ինչի մասին խոսում ենք։

Հ.Գ. Շաբաթներ առաջ Հայաստանի վրա ռազմական հարձակման ժամանակ զոհվեց հինգ հայ կին՝ զինծառայողներ ու աշխարհազորայիններ էին։ Նրանց մասին պատմությունը ճիշտ կլինի միշտ՝ նրանք Հերոս կլինեն պատմության էջերում եւ հիմա արդեն Հերոս են նաեւ մեր օրերում։

Այս կանայք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ միեւնույն ժամանակ փրկեցին հինգ զավակի կյանք։
Հավերժ Խոնարհում ու Փառք նրանց՝ Սուսաննա Գրիգորյանին, Անուշ Ապետյանին, Ալիսա Մելքոնյանին, Իրինա Գասպարյանին, Գայանե Աբգարյանին։