Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը հետևյալն է:
- Արցախը Ադրբեջան է և վերջ»
- «Մենք փակում ենք ՀՀ երրորդ հանրապետության վերջին էջը»
- «Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթներն այլևս կենսունակ չեն»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնության և նույնիսկ սահմանադրականության տեսանկունից վախճանվել է: Որքան էլ մեզ վրա «պողպատյա մանդատ», «օրենքի դիկտատուրա» և «անշեղ խաղաղության օրակարգ» կոչվող պոստուլատներ էին վաճառում, այն այլևս վախճանվել, է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ հանգամանքների ծանրության արդյունքում:
ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներկայիս ղեկավարի միակ գործառույթն այդ վախճանը ամրագրելն է և վերջ: Նա դա անում էր այդ ամենին հանրային պրոտեստանտ տրամադրութունների և հակազդող ռեսուրսի չեզոքացման մեթոդաբանությամբ և հետագա ավելի ցավոտ քայլերի արձագանքի մոնիտորինգով: Այժմ այդ ամենն արվում է շատ ուղիղ և անթագույց: Շարունակվող և արդեն բյուրոկրատացված բնույթ ունեցող հայկական շահի, ինքնիշխանության հանձնումը և պետականության գոնե ֆորմալության տոտալ արհամարանքը դրա ցայտուն օրինակն է:
Նույնիսկ եթե այս իշխանությունը քաղաքականապես գոյատևի մինչև իր ժամկետի ավարտը, միևնույն է մնալու է որպես ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վախճանը մոտեցնող և ամրագրող իշխանություն:
Բոլոր նրանք, ովքեր ունակ են քաղաքական միտք և բովանդակություն արտադրել պետք է հասկանան, որ վախճանի սկիզբն անշրջելիորեն դրվել է 2018 թվականի թավշյա իշխանազավթմամբ և հընթացս գնացող բոլոր երևույթների սցենարային իրագործման մեկնարկի հիմքերը կրկին 2018-ում են:
Երևույթներն առավել խորը պատկերացնողներն ու գնահատողները պետք է գործեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծման իդեալների, ձգտումների և քաղաքական գործողությունների մշակման և իրագործման տիրույթում:
Թե առաջինները և, թե երկրորդներն անելիք ունեն, աշխատանք ունեն, առաքելություն ունեն:Դրա անունն է միություն-պայքար-հաղթանակ:
P.S. ԽԱՐԱՆԸ, իշխանական մանդատով չի մաքրվելու»,- գրել է Մարտիրոսյանը: