Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական հեղաշրջում է իրականացրել
Բուրկինա Ֆասոյում ռազմական խմբավորումը պետական հեղաշրջում է իրականացրել՝ զավթելով իշխանությունը և նախագահի պաշտոնից գահընկեց անելով փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբային. հայտնում է Reuters-ը։
Կապիտան Իբրահիմ Տրաորեն դարձել է Բուրկինա Ֆասոյի նոր ղեկավարը, նշում է գործակալությունը։ Երեկոյան պետական հեռուստատեսության ուղիղ եթերում մի խումբ զինվորականներ հայտարարել են պետության ղեկավարի պաշտոնանկության մասին։