Միայն հզոր բանակն ու ճկուն դիվանագիտությունն են ունակ խաղաղություն ու անվտանգություն ապահովել, Հայաստանը ոչ մեկն ունի, ոչ մյուսը. Արթուր Խաչատրյան

1939 թվականին բոլորը բոլորի հետ ունեին խաղաղության պայմանագրեր։ Բայց դա Հիտլերին չխանգարեց աշխարհի դեմ պատերազմ սանձազերծել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս ի՜նչ դատարկաբանություն է, թե միայն խաղաղության պայմանագիրը կարող է անվտանգությունն ապահովել։ Ամեն պատերազմից առաջ էլ խաղաղություն է լինում։ Միայն հզոր բանակն ու ճկուն դիվանագիտությունն են ունակ խաղաղություն ու անվտանգություն ապահովել։ Հայաստանը ոչ մեկն ունի, ոչ մյուսը»: