Արդյոք արժե՞ երրորդ խմբագրությունից հետո այս հրապարակախոսական աղբին և դրա հեղինակին լուրջ վերաբերվել. պատմաբան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում Աննա հակոբյանի գրառման «սքրին-շոթ»-եր է հրապարակել և կից գրել.
«Սիրելի՛ փոքրիկ հայ աղջիկ, եթե դու երբևիցե կարդաս այս տեքստը, հիշի՛ր,
- երրորդ խմբագրությունից հետո սույն բառակույտի հեղինակն վերջո հասկացել է կամ, որ ավելի հավանական է, հուշել են կողքից, որ մեր թվարկությունից առաջ դարերը ոչ թե աճում են, այլ նվազում:
- Էրատոն չէր կարող 300 տարի ապրել, և, որ այս բառակույտի հեղինակը վիկիպեդիայից արտագրելիս՝ պարզ թվականները դարերից չի տարբերում:
Այսքանից հետո՝ ինքդ որոշիր՝ արդյոք արժե՞ այս հրապարակախոսական աղբին և վերջինիս հեղինակին լուրջ վերաբերվել»:


