Բոլորն ունեն կարծիք, որ տնտեսական աճը, որ ունենք, մեզնից անկախ աճ է, բայց դա այդպես չէ. Վահան Քերոբյան (տեսանյութ)
Տարվա առաջին երկու ամիսներին եւս մենք ունեինք 12 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ այդ ժամանակ ոչ մի աշխարհաքաղաքական գործոն չէր ազդում: Մեր տնտեսական քաղաքականությունը տալիս է այն արդյունքը, որը պլանավորել ենք: Օգոստոսին մշակող ոլորտի արդյունաբերության աճը եղել է մոտ 40 տոկոս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։