Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի.Ագնեսա Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ի պատասխան Նիկոլ Փաշինյանի: Նա գրել է, որ նախ պետք է փոխվի անդունդ «սլացող գնացքավարը» (բանակցությունների ընթացքը վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը համեմատել էր սլացող գնացքի հետ-խմբ.)։
«Բանակցողի փոփոխության հարցում էական դերակատարություն կարող է (պետք է) ունենա ԱԺ ՔՊ խմբակցությունը՝ խորհրդարանում ընտրելով ՆՈՐ վարչապետ, որը պետք է ընդունելի լինի ընդդիմության համար, և որի շուրջ էլ տեղի կունենա հանրային լայն կոնսոլիդացիա։ Նոր բանակցող՝ բանակցային նոր հնարավորություններ։
Հ.Գ. Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի»,- գրել է պատգամավորը: