Սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու. քաղաքագետ
Ըստ Ռուսաստանի սահմանադրության, Ռուսաստանը, ճանաչելով 4 մարզերը որպես իր տարածք, ըստ սահմանադրության, պետք է պաշտոնապես պատերազմ հայտարարի Ուկրաինային, որն «ագրեսիա» է իրականացնում իր նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Իսկ դա ինչ է փոխում։ Դա փոխում է թիրախներն ու օգտագործվող զենքի տեսականին։ Հակառակ դեպքում կարող ենք համարել, որ Ռուսաստան, որպես պետություն, այլեւ գոյություն չունի։ Խաղադրույքն Ուկրաինայի, կամ Ռուսաստանի, որպես պետություն լինելն է։
Մոտ օրերս, երկու տարբերակի դեպքում էլ, սպասվում են իրադարձություններ, որոնք կորդինալ կերպով կփոխեն աշխարհը ու պարզ չէ, թե որտեղ ենք հայտնվելու։ Փոխվելու է ամեն ինչ»: