Փաթաթեմ՝ Արցախի հարցում ձեր «հավաստի» աղբյուրները. Աբրահամ Գասպարյան
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի պատասխան...
Հայկական ազգային-պետական շահը ենթադրում է՝
1- բանակի ողնաշարի ուղղում, ինքնիշխանության աստիճանական վերականգնում,
2- առաջին կետով պայմանավորված՝ անվտանգային միջավայրի «սրբագրում»,
3- Արցախի հայկականության պահպանում,
4- դիվանագիտության և դաշնակիցների փազըլի վերակազմում՝ «խելացի ուժի» գործածությամբ։
ՀԳ 1- Չի հաջողվելու Իրանը քանդել ներսից։ Հայաստանն ու հայությունը չեն մասնակցի այս անհեռատես ու ավերիչ քաղաքականությանը։ Իրանը մեր բնական դաշնակիցն է, եղել է ու կլինի։
ՀԳ 2- փաթաթեմ՝ Արցախի հարցում ձեր «հավաստի» աղբյուրները՝ տեղեկությունը խանդավառությամբ տարածողներին ու նրանց տերերին ներառյալ»: