Ընդդիմությունը ձգտում է զենքի ուժով ապակայունացնել իրավիճակը Բելառուսում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությունը չի կորցնում հանրապետությունում իրավիճակի ապակայունացման հույսը։ Այս մասին պետության ղեկավարն ասել է ռազմական անվտանգությանը նվիրված հանդիպմանը:
Նախագահի խոսքով` Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու այլ երկրներին ուղղված ընդդիմության պահանջները փոխարինվում են զինվորականներին չհնազանդվելու և սաբոտաժի ենթարկելու հրամանատարների հրամաններին, հրատապ զինվորական ծառայության զորակոչից խուսափելու կոչերով։
Սրա նպատակը, ինչպես նշել է Լուկաշենկոն, երկրի կործանումն է, գոյություն ունեցող կարգի ու համակարգի տապալումը, ղեկավարության փոփոխությունը։ Իսկ իր նպատակներին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է դիմել զինված հակամարտության։