Տարածքների մասին խոսել, նշանակում է՝ ադրբեջանցիներին մոտեցնել Սևանին ու Երևանին․ Նիկոլ Փաշինյանի արխիվից (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը, ոչ վաղ անցյալում, երբ ընդամենը շարքային ընդդիմադիր էր, աչքի էր ընկնում համարձակ հայտարարություններով, որոնք այսօր հակադարձում են իր գործելաոճին։
Նա այն ժամանակ գիտակցում էր, որ երբ Ադրբեջանի ղեկավարը խոսում է Շուշիում կամ Երևանում թեյ խմելու մասին, ապա առնվազն միամտություն է կարծել, թե տարածք զիջելով, կարելի է կանխել թշնամու առաջխաղացումը։
Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իշխանություններին, երբ նրանք խոսում էին փոխզիջումների մասին։
«Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, երբ Ադրբեջանը խոսում է Երևանի ու Սևանի մասին։ Դա տարածքների զիջում է, որով ադրբեջանցիներին կմոտեցնենք Սևանին ու Երևանին»․․․
Սա ընդդիմադիր Նիկոլի խոսքերն են, որոնց մասին նա արդեն վաղուց մոռացել ու ազարտի մեջ շարունակում է ոչ միայն խոսել, այլև տարածքներ զիջել՝ անվերջ զոհեր տալով ու փոքրացնելով ՀՀ սուվերեն տարածքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմինե Մկրտումյան