Կիևը նյարդայնացած է Եվրամիության կողմից ֆինանսական օգնության տրամադրման դանդաղ տեմպերից
Ուկրաինան Եվրամիությունից պահանջում է ավելի կայուն ֆինանսական աջակցություն՝ աջակցելու կառավարության աշխատանքին, քանի որ խոստացված 9 միլիարդ եվրոյից ԵՄ-ն Կիևին մինչ այժմ տրամադրել է ընդամենը 1 միլիարդ եվրո: Այս մասին գրում է Financial Times-ը։
Կիևը նյարդայնացած է Բրյուսելի կողմից միջոցների տրամադրման դանդաղ տեմպերից և մտահոգված է, թե արդյոք միջոցները կհատկացվեն հաջորդ տարի:
Ըստ թերթի՝ Ուկրաինան հույս ունի հաջորդ տարի իր գործընկերներից ֆինանսական օգնություն ստանալ 38 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ ամսական մոտ 3,5 մլրդ դոլար։