Պեսկովն անհեթեթություն է անվանել Փաշինյանի լրատվամիջոցում տարածված այն տեղեկությունը, թե իբր ՌԴ-ն Հայաստանին ստիպում է անդամակցել Միութենական պետությանը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթություն է անվանել հայկական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է անդամակցել Միութենական պետությանը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ո՛չ, սա հերթական անհեթեթությունն է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր համարվող հայկական թերթերից մեկը գրել էր, թե իբր Ռուսաստանը փորձում է ստիպել Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը, և իբր դրա հետ է կապված Ադրբեջանի որոշակի ակտիվացումը։