Ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի հանրապետությունում կա մեկ ցանկալի թեկնածու, և իր համար քվեարկել են, և ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ինքը մամուլում ներկայացվում է որպես վարչապետի ցանկալի թեկնածու:
«Ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ չեմ պատկերացնում, հաջորդ պահին էլ՝ դժվար»,- ասաց Սիմոնյանը: