Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր 3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին Ցանկացած պարագայում սառնասրտությունը լավ բան է․ ՔՊ պատգամավորը՝ դրամի արժեզրկման մասին Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ նոր մանրամասներ․ Aravot ԱԺ-ում քննարկել են խաղամոլության դեմ պայքարը Գրիգորյանը Հարավային Կովկասում ԶՖԳ տնօրենի հետ քննարկել է Արցախից բռնագաղթվածների խնդիրները Նրանք չընկրկեցին, գնացին գիտակցված անձնազոհության․ Միքայել Համբարձումյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ միջոցառմանը ԵՄ-ն հայտարարել է, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում Արցախցին գիշերն անցկացնում է բաց երկնքի տակ՝ կառավարության շենքի պատերի տակ (տեսանյութ) Օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Էնվեր փաշայի անունով Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում Եվրապատգամավորը զգուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին ԼՂ-ի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր․ Կոլոննա ԼՂ-ում Ադրբեջանի ձերբակալությունները պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան Ֆրանսիան մեր առաջ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի դրել. Արարատ Միրզոյան (տեսանյութ) ՌԴ-ն չի կատարել իր պարտավորությունը, քաղաքական լուծում չի գտել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ֆրանսիայի ԱԳ նախարարը դիմել է Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար
Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ և մատակարարել ռազմական տեխնիկա. Կատրին Կոլոննա
Ո՞վ է ադրբեջանցիների կողմից Արցախում պարետ նշանակված հայը Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 3 զոհ, 7 վիրավոր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպում է ունեցել Իրանի պատվիրակության հետ Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ՀՀ-ում Հռոմի ստատուտի վավերացումը Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների մոտ առաջացրել է բացասական սպասումներ. Դավիթ Անանյան Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ
Բաքուն գերեվարել է նաև Արայիկ Հարությունյանին․ ոչ պաշտոնական
ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել են Հնդկաստանի, ՌԴ քաղաքացիներ, երեխաներ Արցախից ՀՀ նոր ժամանողներ չկան Արցախից բռնահանվածների աջակցության ծրագրերը․ ճեպազրույց կառավարությունում․ ՈՒՂԻՂԲաքուն պաշտոնապես հայտարարեց՝ ձերբակալել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
Ադրբեջանը Ստեփանակերտի պարետ է նշանակել ազգությամբ հայի. Հակոբյան
Ինտերը շատ լեգենդներ են ունեցել, ինձ համար մեծագույնը եղել է ֆենոմենալ Ռոնալդոն․ Մխիթարյան Սպիտակի բժիշկներն այցելել են բռնի տեղահանված արցախցիներին, խորհրդատվություն անցկացրել ԼՂ-ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կժամանի Հայաստան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել ԿԽՄԿ-ն օգնել է Արցախից տարհանել շուրջ 100 հիվանդի և տարեցի Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ ՀՀ տարածքներում՝ հիմնավորելով Փաշինյանի հայտարարությունը․ Հայրապետյան Կոռնիձորի մարդասիրական կայանում ԿԽՄԿ-ն 1-ին օգնություն է տրամադրել շուրջ 2400 արցախցու Փաստաբանների պալատը բռնի տեղահանված արցախցիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն կտրամադրի Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ (լուսանկարներ) Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակ, վերջացած եք իբրև իշխանություն. Վարդանյան (տեսանյութ) Քերոբյանը և Զիմբաբվեի դեսպանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունը Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին ԼՂ կառավարությունը հայկական բանկերին 200 մլրդ դրամից ավելի պարտք է, լուրջ խնդիր է. Թունյան (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին
Քաղաքականություն

ԱԺ հերթական նիստերի օրակարգային հարցերը խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը. «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են: Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագություն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականը առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունները անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ:

Մասնավորապես.

Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:
Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:

Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:

Խմբակցությունն անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները, քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի:

Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը: Հետևաբար այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ, «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից: «Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:

Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը:

«Հայաստան» խմբակցություն 04.10.22թ.