Ուկրաինայում դեէսկալացիայի պետք չէ սպասել մոտ ապագայում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ ասել է, որ մոտ ապագայում մենք չպետք է ակնկալենք դեէսկալացիա Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «BelTA»-ն։
Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանը կուժեղացնի ջանքերը հատուկ ռազմական գործողության ժամանակ, իսկ արևմտյան երկրները կձգտեն ավելի զինել ուկրաինական բանակը։
«Առաջիկայում լարվածության անկում պետք չէ սպասել։ Ընդհակառակը, Ռուսաստանը կուժեղացնի ջանքերը։ Արևմուտքն իր հետ պատերազմում կձգտի էլ ավելի զինել Ուկրաինային»,- ասել է նա։
Այդ կապակցությամբ Բելառուսի ղեկավարը հայտարարել է հանրապետությունում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։