29-ամյա ամերիկուհին մեղավոր է ճանաչվել հղի կնոջը սպшնելու և երեխային արգանդից հանելու մեջ
29-ամյա Թեյլոր Ռենե Փարքերը մեղավոր է ճանաչվել 2020 թվականի հոկտեմբերին Նյու Բոստոնում զոհվածի տանը 21-ամյա Ռեյգան Միսել Սիմոնս-Հենքոկի սպանության մեջ: Այս մասին հայտնում է FoxNews-ը:
Մեղադրյալը մուրճով մի քանի հարված է հասցրել տուժողի գլխին, իսկ հետո դանակի 100-ից ավելի հարվածներ է հասցրել նրան, իսկ հետո վիրաբուժական դանակով կտրել նրա որովայնն ու դուրս հանել երեխային։
Մինչ սպանությունը ամերիկուհին գրեթե 9 ամիս ցույց է տվել, որ հղի է, ինչպես նաև ուսումնասիրել է 35-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերության մասին տեղեկությունը։ Սպանված կինը հենց հղիության 35-րդ շաբաթում էր։
Դատախազների խոսքով՝ կինը ստել է հղիության մասին՝ երիտասարդ տղամարդու հետ հարաբերություններ պահպանելու համար։
Բոուի շրջանի երդվյալ ատենակալները մոտ մեկ ժամ քննարկել են Փարքերին մեղավոր ճանաչել սպանության և արգանդից հանած երեխային առևանգելու համար։
Հարկ է նկատել, որ փոքրիկը մահացել է։
Պաշտպանական թիմը պնդում էր, որ երեխան մինչ այդ արդեն կենդանի չէր և խնդրել է, որ առևանգման մեղադրանքը հանվի, ինչը կնվազեցներ սպանության համար մահապատժի մեղադրանքը:
Այնուամենայնիվ կինը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։