Այդ տղայի և նրա թափառախմբի իշխանազրկումը միայն կարող է նոր կյանքի սկիզբ դառնալ․ վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Հեղափոխությունները միշտ նախկին կյանքի ավարտ են, բայց ոչ նորի սկիզբ: Հեղափոխությունները հատուցում են անցյալի սխալների, բացթողումների, մեղքերի ու արատների համար, մինչ հեղափոխությունը կառավարողների կողմից իրենց առաքելության տապալման ցուցիչ:
Նիկոլը անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում հանրային արատները հովանավորած իշխանավորների սխալների ու հանցագործությունների ամբողջությունն է, գուցե դեպի պարտություն մեր ճանապարհի վերջին հանգրվանը, բայց ոչ երբեք նոր վերելքի մեկնակետը, սկիզբը: Այդ տղայի և նրա թափառախմբի իշխանազրկումը միայն կարող է նոր կյանքի սկիզբ դառնալ: Ու այդ չեն կարող և չպիտի անեն անցյալի ստվերները»։