«Երեք անգամ եկել ենք, նույն պատասխանն ենք ստացել․ ասում են՝ զբաղվում ենք, սե՞նց են զբաղվում»․ անհետ կորածի տատ (տեսանյութ)
Սեդա Թորոսյանն անհետ կորած 19-ամյա զինվորի՝ Վահե Թորոսյանի տատիկն է։ Նա մյուս անհետ կորած զինվորների ծնողների հետ եկել էր Պաշտպանության նախարարություն՝ պահանջելու որոնողական աշխատանքներ կատարել և գտնել իր թոռանը։
Թե ովքեր են հանդիպել ու զրուցել տիկնոջ հետ, նա չգիտի՝ չի ճանաչում, բայց ասել են, որ 2 օրից կարող են պատասխան տալ։
«Երեք անգամ եկել ենք, նույն պատասխան ենք ստացել։ Ասում են՝ զբաղվում ենք, սե՞նց են զբաղվում»,- ասաց նեղսրտած կինը։
ՊՆ-ի ներկայացուցիչը նաև ասել է, թե իբր փորձել են մոտենալ տարածքին, բայց ադրբեջանական կողմը կրակ է բացել։
Մանրամասները՝ տեսանյութում