Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստեր (տեսանյութ)
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և ոչնչացման ապացույցներ։