Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ՝ նրանցից կախված. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանին ուղարկված մեսիջներին:
Ըստ նրա, Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ մի բան ասաց, որը այս կամ այն ձեւով հնչել էր, շատ նորություն չէր:
«Բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքով: Հիմա իր անդրադառնալը նաև այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում