Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը. Փաշինյան
Սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով:
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,-նշեց նա: