Մահացել է Վահե Շահվերդյանը
77 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա որդին՝ Սուրեն Շահվերդյանը՝ կից գրելով.
Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ: