Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Վազող տողեր

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրգործ է հարուցվել. «Հետք»

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։

Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։

$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»

Իրավական այս գործընթացը տեղի է ունենում Գլխավոր դատախազի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի ընտրությունից կարճ ժամանակ անց։ Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնում իր աշխատանքն սկսեց այս տարվա սեպտեմբերի 15-ից։

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիրառելու միջնորդությունը և նախնական դատական նիստ հրավիրել։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։

Նշենք նաև, որ Գլխավոր դատախազությունը վարչական հայց հարուցելուց բացի, քրեական գործ հարուցելու մասին է հայտնել մեզ։ Դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Պարզ չէ նաև, թե քննչական որ մարմինն է իրականացնելու մինչդատական վարույթը։

Հիշեցնենք, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահը Վահագն Խաչատուրյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Ենթադրվում է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմինները նրան հարցեր կունենան սեփականաշնորհման որոշման օրինականության վերաբերյալ։ Ինքը՝ Վահագն Խաչատուրյանը, «Հետքի» հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արամի 3 պատմական շենքի սեփականաշնորհման գործարքը համարել էր լավագույն գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ։ Դիտարկմանը, որ սեփականաշնորհումն իր նպատակին չի ծառայել՝ չդառնալով հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն, ինչպես դրված էր սեփականաշնորհման որոշման հիմքում, Վահագն Խաչատուրյանը չի համաձայնել։

«Հետաքննողները, որ մի քիչ լավ հետաքննեին կտեսնեին, որ այնտեղ իսկապես եղել է պատկերասրահ, դա չի աշխատել և ի վերջո ծառայում է այն նպատակին, ինչ կա, ինչ խնդիր կա այնտեղ»,- հայտարարել էր Վահագն Խաչատուրյանը։

«Սիլ պլազայի» սեփականատեր դարձած, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ «Հետք»-ի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարքի ժամանակ իրենց խնդրել են գնել Արամի 3 և 5 շենքերը՝ չմանրամասնելով, թե ով է խնդրել։