Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ
Մշակույթ

«Իշխանություն-2». ֆիլմ, որտեղ բոլորն իրենց տեսնում են և կուլմինացիա, որին սպասում են շատերը (տեսանյութ, լուսանկարներ)

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմը դիտարժան է։

Այն համանուն` «Իշխանություն», առաջին ֆիլմի շարունակությունն է: Գլխավոր հերոսը՝ Ալիսան, անցնելով կյանքի և մահվան եզրագծով, դավաճանություններ հաղթահարելով և դավադրություններ բացահայտելով, հասնում է իր նպատակին` փողոցից իշխանության աթոռին հայտնված թիմին` վարչապետի գլխավորությամբ, գահընկեց անել։

Ալիսան, որին մարմնավորում է դերասանուհի Անի Ղազարյանը, հավաքական կերպար է։ Ընդհանրապես, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը փորձել է յուրաքանչյուր հերոսին տալ հավաքական կերպար։ 

Ստացվել է.  ֆիլմը նայելիս` բոլորն իրենց գտնում են այնտեղ. ոմանք իշխանությանը շրջապատող, ինչպես հերոսուհին է որակում, քաղաքական պոռնիկների կամ հիմարների, ոմանք էլ այդ թիմին իշխանության բերած ու խաբված հասարակության մեջ։

Ֆիլմի ցուցադրությունից հետո կարծիքներ հնչեցին, որ կարելի էր նաև ֆիլմում դնել ավելի սուր, ավելի ցավոտ ու այնպիսի դրվագներ, որոնք ավելի կհամոզեին դիտողին, թե ինչու չպետք է հանձնել սեփական հողը, ինչու չպետք է չհանդուրժել այս իշխանությանը, ինչու պետք է հեռացնել նրան իշխանությունից, ինչու հնարավոր չէ ներել իշխանությանն ու, ի վերջո, ինչու խաղաղության օրակարգ առհասարակ հնարավոր չէ...

Բայց փորձված ռեժիսոր Մհեր Մկրտչյանը թերևս ճանաչում է իր լսարանը և
հավանաբար որոշել է այսպես տեղ հասցնել ասելիքը։ Ռեժիսորը ֆիլմերում օգտագործել է նաև վավերագրական կադրեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու «Դիմադրության» շարժման հանրահավաքներից։

Ինչպես ֆիլմում, այնպես էլ իրականության մեջ մի մասը դեռ հավատում է թուրքի հետ ապագային, մյուս մասն էլ՝ հետ չի կանգնում պայքարող տեսակից ու հերոսների հետ վերապրում է անցածը և ցավ ապրում... իսկ ֆիլմի ավարտին` լցվում առանց թուրքի ապագա կերտելու և կորցրածը հետ բերելու հույսով...

Դերասանների խաղը ևս անզուգական է։ Հատկապես, եթե գիտես, որ օրինակ վարչապետի դերակատար Լևս Դավթյանը, դեմ լինելով իշխանության վարած քաղաքականությանը, կերտել է այնպիսի կերպար, որը համոզում է հանդիսատեսին։

 

 

Վերջին հաշվով, ֆիլմը («Իշխանություն» և «Իշխանություն-2»֊ը միասին) դիտողին իրականում հասցնում է իշխանափոխությանը հաջորդած բոլոր իրադարձությունները` լավ ու վատ կողմերով:

Ամեն ինչ կա... անորոշություն, անելանելի թվացող պահեր, դավաճանություն, ատելություն, հուսահատություն ու միաժամանակ, համարձակություն, վճռականություն, հայրենասիրություն, միասնություն, ցասում, պայքար և կուլմինացիա, որն իսկապես ծափահարությունների է արժանի և որին դահլիճն անկեղծ ծափահարեց...

Արմինե Մկրտումյան