«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում
Հասարակություն

Ո՞ւր է 8 ժամով «անհետացել» Աննա Հակոբյանը Գերմանիայում և ինչի՞ դիմաց է զոհվածի մայրը «ծառայում» նրան (լուսանկարներ)

Այն, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, շրջագայելու նկատմամբ առանձնահատուկ «սեր» ունի, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն դժվար է ասել՝ նա սիրում է բուն շրջագայությո՞ւնը, թե՞  այդ շրջագայությունների ընթացքում «կորչելը»...

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ տիկինն իրեն ուղեկցող անձնակազմով Իսլանդիայում էր, որտեղից վերադառնալիս «շքախումբը» կանգ է առել Գերմանիայում: Այստեղ էլ հենց տիկինը, «չխախտելով ավանդույթը», թիկնապահի հետ «անհետացել է»...

Newspress.am-ի տեղեկություններով, նրա բացակայությունը տևել է 8 ժամ, որի ժամանակ շքախմբի անդամներն սկսել են տրտնջալ...

Ասում են՝ ամենից շատ նեղսրտել է նրա օգնական Լիլյա Բադալյանը, թե՝ ո՞ւր է գնացել, որ իրեն էլ հետը չի տարել...

Այստեղ են ասել՝ «и смех, и грех».

Նախ հասկանանք, թե ով է Լիլյա Բադալյանը:

Նա 44-օրյա պատերազմում զոհվածի զինվորի մայր է, ով մինչև Աննա Հակոբյանին հանդիպելը, «Ծիրանի» ռեստորանային համալիրի խոհանոցում ամաններ է լվացել: Իհարկե, մենք ոչինչ չունենք աման լվացողների դեմ, բայց Լիլյային իր աշխատանքը չի գոհացրել:

Համենայն դեպս, երբ մարտի 8-ի կապակցությամբ տեղի ունեցավ Աննա Հակոբյանի կազմակերպած  հայտնի միջոցառումը, որին հրավիրված էին զոհվածների ծնողները, Լիլյան չի կորցրել իրեն ու Հակոբյան Աննային խնդրել է իրեն գործ տալ: Նա էլ իր օգնականի գործն է առաջարկել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, կինը պարտքերի մեջ թաղված է եղել, Աննա Հակոբյանն էլ «գնել է» նրան՝ փակելով պարտքերը, դարձնելով իրեն օգնական ու աշխատավարձից զատ, ամեն մի շրջագայության, կամ ինչպես իրենք են ասում՝ գործուղման համար տվել նաև հավելյալ 50 հազար դրամ...

Եվ այդպես, անգամ մինջնակարգ կրթություն չունեցող կինը դարձել է վարչապետի տիկնոջ օգնական... 

Մեր տեղեկություններով՝ նրա այս քայլը ամուսինը չի ընդունել: Նրան պատիվ չի բերել, որ իր կինն աշխատում է կապիտուլյացիայի ու երկիրը թուրքին հանձնելու մեջ մեղադրվող իշխանության մոտ: Զոհվածի հայրը բաժանվել է կնոջից ու խաչ քաշել նրա վրա...

Ականատեսները պատմում են, որ նա Եռաբլուր անգամ չի համաձակվում գնալ ցերեկով: Կնոջն իր սիրեկանի հետ գիշերը որդու գերեզմանի մոտ տեսնողներ են եղել:

Ի դեպ, երբ այս կինն առաջին անգամ մասնակցել է Փաշինյանների կրտսեր դստեր՝ Արփիի ծննդյան տարեդարձին, քրոջը շնորհավորելու համար այնտեղ է եղել նաև Աշոտը՝ Նիկոլ Փաշինյանի որդին:

Ասում են՝ նա ընդհանրապես կապ չի պահպանում ծնողների հետ ու չի ընդունում նրանց վարած քաղաքականությունը: 

Քրոջը շնորհավորելու համար մի քանի րոպեով ներս մտած Աշոտը նկատել է կնոջ վզնոցի կուլոնը, որի մեջ նրա զոհված որդու նկարն է:

Աշոտը զարմացած նայել է տիկնոջը և հարցրել.

-Դուք զոհվածի մա՞յր եք:

-Այո՛,-պատասխանել է կինը:

 -Զոհվածի մայր եք ու եկե՞լ եք. ի՞նչ գործ ունենք այստեղ,-ասել է Աշոտը:

Լիլյա Բադալյանը ոչինչ չի կարողացել պատասխանել: Աշոտը նայել է նրան.

-Ներե՛ք իմ ծնողներին,- ասել է և հեռացել:

Ի դեպ, այս միջադեպի մասին Լիլյա Բադալյանը հենց ինքն է պատմել տարբեր առիթներով՝ տարբեր մարդկանց:

Նրան թեև զարմացրել է Աշոտի մոտեցումը, բայց կարծես թե այդ միջադեպը տիկնոջն այնքան էլ չի հուզել:

Ավելին՝ նա նեղսրտած լինելով Աննա Հակոբյանի 8-ժամյա անհետացումից, այսօր՝ նոյեմբերի 14-ին, մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ պատրաստվում է երեկոյան մասնակցել Փաշինյանների ավագ դստեր՝ Մարիամի ծննդյան տոնակատարությանը:

Նա անգամ ասել է.

-Իրիկունը գնում ենք Մարիամիկիս ծնունդը նշենք...

 ***

Իսկ մինչ այդ երեկույթը, Աննա Հակոբյանը, իր նույն շքախմբով, ծրագրել է այցելել 44-օրյա պատերազմի հերոս, հայտնի տեսանյութի ազատամարտիկ Տարոն Անդրեասյանի ընտանիքին: 

Տարոնը անհերքելի հերոս է: Նրա անվան շուրջ Աննան մեկ անգամ ևս փորձել է սև հետքեր թողնել:

Տարոնը հաստատ չէր հանդուրժի Աննայի այդ քայլն ու չէր ընդունի նրան: Իսկ ինչպե՞ս կընդունի նրա ընտանիքը դավաճանության մեջ մեղադրվող ընտանիքի տիկնոջ այցն ու նրան շրջապատած ծախվածներին, դեռ կիմանանք:

Բայց մինչ այդ, պետք է ընդգծել մի պարզ ճշմարտություն՝ ծախվելիս առնողին մի մեղադրեք...

Արմինե Մկրտումյան