Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը:
Նա ընտրվեց միության 17-րդ համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Երևանի պետական կամերային թատրոնում:
Հակոբ Ղազանչյանն ընտրվեց բաց քվեարկությամբ: