Արցախցի Մանվել Պետրոսյանի հաղթական մեկնարկը (լուսանկար)
Իսպանիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Նա առավելության է հասել վենեսուելացի Գոնսալես Կուբելիոյի նկատմամբ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի թիմից ավելի վաղ առաջին մենամարտերը հաղթանակով էին ավարտել 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը։