Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Զինծառայողներից թալանված գումարը, չինովնիկների պարգևավճարներն ու Սեյրան Օհանյանի լռության գինը (լուսանկար, տեսանյութեր)

Արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ ՀՀ զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։

Ստացվում է՝ պետությունը թալանում է զինծառայողներին: Մասնավորապես նշվում է 150 միլիոն դոլարին համարժեք` ՀՀ դրամի պարտքի մասին:

Խնդիրը տարիների ընթացքում է ձևավորվել ու, այս մասին էլ զինծառայողները վաղուց են բարձրաձայնում: Նրանք նշել են, թե օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ու ինչ սխալ հաշվարկների մասին է խոսքը...

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ի դեմս պահեստազորի մայոր՝ Էդգար Հովհաննիսյանի և մայոր՝ Ցոլակ Խաչատրյանի, ով 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվեց և հերոսաբար զոհվեց Ջաբրայիլում, բազմիցս հանդես են եկել հայտարարություններով՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ արել նաև կազմակերպել բաց hանրային լսումներ՝ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով:

Ցավով պետք է նկատել, որ Ցոլակ Խաչատրյանի նման շատերն այսօր արդեն մեզ հետ չեն, իսկ խնդիրը մինչ օրս կա ու մնում է անհաղորդ... համենայն դեպս՝ պահեստազորի զինծառայողներին դեռևս չի վերադարձվել թալանված գումարը...

 

Վերոնշյալ իրավախախտումների մասով 2018 թ. ՀՀ ՄԻՊ-ը և 2021թ. ՀՀ Հանրային խորհուրդը տվել են իրենց եզրակացությունն ու հաստատել, որ իրականում, այո՛, տեղի են ունեցել խախտումներ.. և միայն այդքանը:

 

Հարցը քննարկվել է նաև Պաշտպանության, Ազգային անվտանգության, Ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նիստում:

Հարկ է նկատել, որ հարցի քննարկման ժամանակ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, բացման ելույթով հանդես գալուց հետո, հարցի քննարկման ժամանակ, դուրս է եկել սենյակից... և, հավանաբար դրանով էլ, հարցը համարել փակված՝ թերևս չցանկանալով «վատամարդ» դառնալ իր «տիրոջ» համար...

Ինչևէ... 

Այս հարցի շուրջ, ինչպես հարկն է՝ օրենքով ու կարգով, մեկ տարի առաջ էլ, Պահեստազորի զինցառայողների նախաձեռնությունը դիմել է խորհրդարանական իշխող ուժին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ինչպես նաև ընդդիմությանը (մասնավորապես «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին) ու ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: 

Պատգամավորներից խնդրին անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից  Տիգրան Աբրահամյանը, իսկ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցի շուրջ քննարկում է կազմակերպել...

 

Ինչ վերաբերվում է Հայկ Կոնջոյանին, ապա նա կցկտուր «երկտող» է ուղարկել՝ ի պատասխան պահեստազորային զինծառայողների ներկայացրած դիմումի: Նա հավատացրել է, թե դիմումը ուղարկել է Պաշտպանության նախարարություն: 

 

 

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ից այդպես էլ արձագանք չի ստացվել, կարելի է եզրակացնել, որ կա՛մ Կոնջոյանի «թափը չի ներել» հարց լուծել, կա՛մ նա պարզապես խաբում է, կա՛մ էլ՝ նախարարությունը ձեռքերը լվացել է իր ծառայողներից...

Ամեն դեպքում հարցը շարունակվում է մնալ չլուծված...

Ինչ վերաբերվում է Սեյրան Օհանյանին և Անդրանիկ Քոչարյանին, ապա նրանցից ոչ մեկը, ոչ մի ձևաչափով չի արձագանքել...

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն այս հարցով, ներքին կարգով, դիմել է գերատեսչություն, և ստանալով իրավազուրկ պատասխաններ, ինչպես ասում են, մատը մատին չի տվել անգամ գոնե որպես զինվորական տեր կանգնելու զինծառայողների խնդրին` վերհանելով հարցը և վերականգնելով նրանց իրավունքները...

Այնպես որ, Սեյրան Օհանյանն այս առումով հետ չի մնում իշխանությունը ներկայացնող խորհրդարանական ուժի իր գործընկերներից, որոնց համար կարևորն իրենց շահն է ու աթոռը...

Օհանյանի դեպքում՝ թանկ է իր ունեցվածքը ու ձեռքից գնացող տունը...

Խնդիրը մի քիչ այլ է Անդրանիկ Քոչարյանի դեպքում...

Հիշեցնենք, որ այս անձնավորությունը 2019թ. հունվարի 18-ին ընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և, իբրև ձեռնամուխ եղավ «նախկինների մեղքերը» բացահայտելուն ու նրանց պատասխանատվության բերելու գործին...

Չգիտես ինչու, նա ինքն իրեն նախկին չի համարում... երևի պատճառն այն է, որ նախկինում նրան շրջապատած մարդիկ մահացել են, իսկ ողջերը՝ կամ «համրացել են», կամ էլ «կորցրել հիշողությունը»՝ «շառ ու փորձանքից հեռու» սկզբունքով...

«Ազատությանը» տված իր հարցազրույցներից մեկում իրեն ուղղված հարցին, թե՝ ինչպես վստահել ձեզ, Քոչարյանն ինքնավստահ արձագանքեց՝ «Նայեք մեր դեմքին, մեզ շրջապատող մարդկանց ու վստահեք մեզ»...

Սա իհարկե ծիծաղելի կիներ, եթե իրականությունն այդքան ողբալի չլիներ։ 

Հիշեցնենք իրենց հիշողությունը բոլոր կորցրածներին, որ Քոչարյան Անդոն նախկիններից ամենանախկինն է ու նախկին օդիոզ կերպարներից ամենակարկառունը... Ու եթե նախկին չեկիստը որոշեր արդար բացահայտումներ անել, ապա պետք է սկսեր հենց իրենից... իսկ դա պե՞տք է իրեն...իհարկե ո՛չ... Այնպես որ, նա ոչ թե բացում, այլ փակում է իր տակ եղած «կեղտը»...

Ինչպես նաև պետք չէ նրան, իր կլորիկ աշխատավարձից ու նույնքան կլորիկ պարգևավճարից պոկել ու վճարել զինծառայողներից թալանած գումարը...

Ու փողոցից Աժ «ամբարում» հայտնված պատգամավորները, անկուշտի նման շարունակում են լցնել իրենց գրպաները՝ մոռանալով, որ եկել էին «թալան» վերադարձնելու, ոչ թե նոր թալանով զբաղվելու...

Ինչ վերաբերվում է պահեստազորային զինծառայողներից թալանված գումարներին, ապա վերջիններս հարցը դատական կարգով բողոքարկվել է...

Արդարությունը վերականգնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով իշխանության եկած Փաշինյան Նիկոլի ձեռքը ոչ միայն չի գնում պետբյուջե, որպեսզի վերադարձնի զինծառայողների գումարները, այլև նա այդ թալանը կոռուպցիա չի էլ համարում...

 

Ու չինովնիկները շարունակում են պարգևավճարներ ստանալ նաև այն գումարների հաշվին, որը թալանել են սպաներից. այն սպաներից, ովքեր սահման են պահում և ում շնորհիվ իշխանության անկուշտ անդամները պահում են իրենց ոչինչ չարժեցող գոյությունը:

Արմինե Մկրտումյան