Նոյեմբերի 21-ին կկայանա ֆուտբոլային 3 հանդիպում
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության շրջանակներում նոյեմբերի 21-ին կկայանա երեք հանդիպում:
Երևանի ժամանակով 17:00-ին կկայանա B խմբի Անգլիա-Իրան խաղը: 20:00-ին կմեկնարկի Սենեգալ-Նիդերլանդներ (A խումբ) հանդիպումը և 23:00-ից էլ կսկսվի B խմբի ԱՄՆ-Ուելս դիմակայությունը:
Նոյեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը Էներ Վալենսիայի դուբլ շնորհիվ հաղթեց տանտերերին`Կատարի ընտրանուն: