Զոհվածի հայրը հայտնել է՝ ինչ պատասխան է ստացել Աննա Հակոբյանից, երբ պահանջել է հեռացնել որդու շիրիմի լուսանկարը
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, անդրաարձավ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում իր ընտանիքի անդամների լուսանկարի հրապարակմանն ու կից արված գրառմանը:
«Ես խոսել եմ իր որդու հետ, Աշոտի, իր բառերից ելնելով՝ հասկացվեց, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրել ու ինչ-որ անիմաստ աբսուրդ տեքստ գրել: Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», իմ պատասխանը հետևյալն էր. «դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»,- ասաց զոհվածի հայրը:
Նա նշեց, որ պատրաստվում է որոշ քայլեր իրականացնել, սակայն ավելին չմանրամասնեց: