Հայ 4 բռնցքամարտիկ քառորդ եզրափակչում է
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում 4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից քառորդ եզրափակչում են 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը:
Եվս մեկ հաղթանակ և մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, մեր մյուս մարզիկներն այսօր անցկացնելու են քառորդ եզրափակիչի իրենց մենամարտերը: