Էրիկ Իսրայելյանը եզրափակիչում է
Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ եզրափակիչ։
Sport.news.am-ի փոխանցմամբ՝ 60 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնը մենամարտեց անգլիացի Նելսոն Բիրչարի հետ և հաղթեց 5:0 հաշվով։
Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։