Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվել
Մամուլ

Համոզված եմ՝ հրահանգ է իջեցվել․ ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում․ Կարին Տոնոյանը՝ զոհվածների ծնողների դեմ ներկայացված հայցի մասին

«Հրապարակ» թերթը գրում է․

«Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցելու մասին լուրը վրդովվեցրել է մարդկանց։ 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, անդրադառնալով դրան, ասաց․ «Ես համոզված եմ, որ ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել դրա համար, որովհետեւ այսօրվա ոստիկանությունն առանց հրահանգի անգամ չի շնչում, ցավոք»։

«Բնականաբար, դա եւս մեկ անգամ ճնշման բռնի միջոց է, որպեսզի ժողովրդին եւ ծնողներին վախեցնեն, որ նման բաները կրկնվելու դեպքում այսպիսի քաշքշուկների մեջ կհայտնվեք։ Իրականում ես չեմ կարծում, որ դա արդյունք է տալու, այլ հերթական անգամ քաշքշոցի մեջ են գցելու ծնողներին։ Իրենք մարդկանց բերում են ցանկացած պայքարից հոգնելու եզրակետի, իրենց նպատակը ո՞րն է՝ որ մեզ ստիպեն հրաժարվել ցանկացած տեսակի պայքարից, որ մենք հլու-հնազանդ դառնանք իրենց թրքահաճո քաղաքականության ենթարկյալ։ Ես ճանաչում եմ այդ ծնողներին, նրանք այն ծնողները չեն։ Եթե որոշ ծնողների իրենք հաջողացրել են լռեցնել, ապա այս ծնողներն այն ծնողները չեն, որոնց կարելի է լռեցնել։ Նրանք կշարունակեն իրենց պայքարը, որովհետեւ իրենք անցել են ֆիզիկական, հոգեբանական բոլոր ապահովվածության գծերից»,- ասաց Տոնոյանը։

Կարին Տոնոյանը շեշտում է, որ քչերն են կարողանում հասկանալ որդեկորույս ծնողներին, քանի որ նրանց համար արդեն նշանակություն չունի, թե իրենց հետ ինչպես կվարվեն։ Իրենց համար կարեւորագույն նպատակը հայրենիքի ու իրենց զավակների կորստի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է։ Եվ եթե այս ղեկավարությունն ասում է, որ ինքն էլ է փնտրում մեղավորներին, եւ քրեական գործեր են հարուցում, դավաճանության դեպքեր են հայտնաբերում, ապա ծնողներին պետք է դիտարկեն իրենց ամենաառաջին գործընկերը, որոնք նույն բանն են ուզում։

«Մենք էլ ենք նույնն ուզում՝ ուրիշ բան չենք ուզում, բայց հենց այստեղ է, որ իրենք մեր դեմ են պայքարում, իհարկե՝ ես «մենք»-ով եմ ասում, ցավոք, այդ օրն այնտեղ չեմ եղել, որովհետեւ Գորիսում էի, բայց ծնողների դեմ պայքարելով ցույց են տալիս, որ իրենք այդ նպատակը չունեն։ Ոստիկանությանը մենք վճարում ենք այն բանի համար, որ պաշտպանի մեզ, ցանկացած քաղաքացու։ Հիմա ոստիկանությունը դատական հայց է ներկայացնում, որ ի՞նչ ենք արել իրենց՝ ծեծե՞լ ենք, ջարդե՞լ ենք, թե՞ որ իրենց նեղություն ենք տվել, որ իրենք այդպես հանգիստ, խաղաղ, իրենց պաշտելի ղեկավարին չուղեկցեցին Եռաբլուր։ Ի վերջո, եթե Եռաբլուրն իմ զավակի տունն է, ես եմ այնտեղ տերը։ Դուք մեր տներն ավիրեցիք եւ դարձրիք մեր զավակների շիրիմների տեր, մենք ենք այնտեղ տերը։ Չենք ուզում, մի մտիր, պատիվ ունեցիր՝ մի մտիր։ Արի, այնտեղ հեռվում կանգնիր, ասա՝ հեռվից խոնարհվում եմ ձեր ծնողների, ձեր զավակների առջեւ, չեմ մոտենում, որովհետեւ դուք չեք ուզում»,- նշեց Տոնոյանը։

Ասաց, որ ընդհանրապես մեզ մոտ իշխանությունները երբեւէ չեն ունեցել գիտակցում, թե ինչպես վերաբերվել ժողովրդին։ Դա պարզագույն մեթոդ է, որը ցանկացած ղեկավար առաջինը պետք է ուսումնասիրի, ճանաչի իր ժողովրդի հոգեբանությունը, ինչպես իր ժողովրդին դարձնել իրենն ու մեծագույն հարգանք ցույց տալով ի վնաս իր պաշտոնեական դիրքի, ղեկավարի իր անվան՝ ժողովրդի դերը բարձրացնելով, ժողովրդին ցույց տալ, որ ինքը ծառայում է ժողովրդին։

«Քանի որ մեր երկրում ղեկավարը ոչ թե ծառայում է, այլ իշխում եւ տնօրինում է այդ ժողովրդի ճակատագիրը՝ անգամ գաղտնի պահելով, թե ինչպես է տնօրինում, մենք այսօր ունենք այս վիճակը։ Իսկ ոստիկանությունն իրականում բացարձակապես փոխել է իր ստեղծման նպատակը, դավաճանել է իր ստեղծման նպատակին, այն երդմանը, որ տալիս են իրենք՝ որպես ուժային կառույց, եւ այսօր ընդամենը պաշտպանում է երկրի իշխանությունը զավթածներին եւ կատարում է նրանց բոլոր հանձնարարականները, որոնք դեմ են սեփական ժողովրդին։ Սա է իրականությունը, եւ դա այնքան տեսանելի է»,- եզրափակեց Կարին Տոնոյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։