Ռոնալդուն խփեց 8-րդ գոլը Աշխարհի առաջնությունում ու հասավ Մարադոնայի ու Ռիվալդոյի ցուցանիշին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Գանայի դեմ խաղում։ Ռոնալդուն գոլի հեղինակ է դառնում 5-րդ Աշխարհի առաջնությանը։
Աշխարհի առաջնությունում գոլերի քանակով 37-ամյա խաղացողը, ի թիվս այլոց, հասավ Դիեգո Մարադոնային, Ռուդի Ֆելլերին և Ռիվալդոյին:
Ռոնալդուին մնացել է ութ գոլ, մինչև Միրոսլավ Կլոզեի ռեկորդը՝ 16 գոլ: