ՆԱՏՕ-ն մեղսակից է Կիևի ռեժիմի հանցագործություններին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերը, որն ասել է, որ ՆԱՏՕ-ն զգալիորեն ընդլայնել է Ուկրաինային անհրաժեշտ խորհրդային տեսակի զենքի և զինամթերքի արտադրությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Զախարովայի՝ Telegram-յան ալիքում տեղ գտած հաղորդագրությանը։
«ՆԱՏՕ-ն մեղսակից է Կիևի ռեժիմի հանցագործություններին»,-ընդգծել է Զախարովան։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Ստոլտենբերգն ասել էր, որ ՆԱՏՕ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան անհրաժեշտ է», ինչպես նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն « երկարաժամկետ հեռանկարում» կօգնի երկրին անցնել «խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներից ՆԱՏՕ-ի ժամանակակից չափանիշներին»: