«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմ հրավիրել Մեմֆիս Դեպային
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հարձակվողն ձեռք բերել ձմռանը: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու պատճառով անգլիական ակումբը պատրաստ է հարձակվողի հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ամռանը «Յունայթեդը» դիտարկում էր թիմ հրավիրել ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյին և «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային, ովքեր խաղում են Հոլանդիայի հավաքականում։
Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։