Եվրոպական 3 գրանդ ակումբներ հետաքրքրված են Ռաֆայել Լեաոյի տրանսֆերով
Mediaset-ը հայտնում է, որ Գանայի դեմ Պորտուգալիայի հավաքականի խաղին ներկա են եղել Մադրիդի «Ռեալի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» սկաուտները։
Վերոնշյալ ակումբների ներկայացուցիչները հետևել են «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաոյի խաղին։
Նշվում է, որ այս ակումբները հետաքրքրված են Լեաոյի տրանսֆերով։