Սիրիայում ամերիկյան բազայի վրա հրթիռներ են արձակվել

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել։
Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, գնդապետ Ջո Բուչինոն։
CENTCOM-ի կայքում տեղադրված զեկույցում նշվում է, որ բազան խոցվել է երկու հրթիռով։
Նշվում է, որ գնդակոծության արդյունքում ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի պատճառվել։