Ֆրանսիան հայտարարում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու մասին
Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների շարունակմանը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այսպես են պատասխանել գերատեսչության ներկայացուցիչները այն հարցին, թե արդյոք Փարիզը նախատեսում է Երևանին և Բաքվին առաջարկել ղեկավարների հանդիպում անցկացնել Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։
«Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելու հարցում», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։