Ռուսաստանը չի ցանկանում էժան նավթ վաճառել. Bloomberg
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հրամանագիր է պատրաստում, որով արգելվում է ռուսական ընկերություններին և ռուսական նավթ գնող բոլոր առևտրականներին վաճառել այն երկրներին և ընկերություններին, որոնք գների ցուցանիշ են սահմանել։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ հրամանագիրը կստորագրվի առաջիկա օրերին և ուժի մեջ կմտնի ստորագրումից անմիջապես հետո։