Զելենսկին հայտարարել է Բելգիայի վարչապետի` Կիև ժամանելու մասին
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ողջույններ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյին Ուկրաինայում: Մենք սկսում ենք բանակցությունները: Վստահ եմ, որ դրանք շատ բովանդակալից և օգտակար կլինեն մեր երկու երկրների համար»,- ասել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։