Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին (տեսանյութ)
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5–ին։ Այս մասին հայտնում են Կառավարության ֆեյսբուքյան էջում։
Հանրապետության հրապարակում Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին: Այն կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: