Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Քաղաքականություն

Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է (տեսանյութ)

NEWS.am-ի հետ զրույցում սարդարապատցի Կարենը, որը 13 տարի խաղողի մշակմամբ է զբաղվում հեգնանքով ասում է, որ այսօր ստիպված է տարիների ստեղծածը օրերի ընթացքում հողին հավասարեցնել։

«Անցած տարի էի ուզում քանդել այգին, բայց սպասեցի, հույս ունեի, որ կկարգավորվի խաղողի մթերման գործընթացը, էս տարի էդ մի քիչ հույսն էլ մեռավ, որոշել եմ՝ գարնանը յոնջա եմ ցանելու»,- ասաց նա:

Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, սակայն հույսը չարդարացավ, որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

«Հանցագործություն եմ անում, բայց ճար չկա, ինձ մենակ են թողել։ Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, էս տարի մի կերպ տարա ՄԱՊ-ում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետև մթերման ժամանակը հենց գալիս է՝ հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,– ասում է խաղողագործը։

Կարենը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող, հողը քարոտ է։ Այստեղ սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց այդ հարցում դեռ երկմտում է։

Այգին քանդելը ծանր որոշում էր, բայց ասում է՝ այլ ելք չուներ։ Այս հողատարածքից տարեկան մինչեւ 22 տոննա խաղող է հավաքել Կարենը։ Պայմանագիր ուներ «Նոյ» գործարանի հետ, բայց վերջին տարիներին ըստ խաղողագործի՝ գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը եւ դեռ գումարն էլ չի ստացել։

«Ինքնարժեքից 5 դրամ ցածր գնով եմ մթերել։ Ինձ համար նախընտրելի էր, որ 170–ից 180 դրամով մթերեի խաղողը, որ ես էլ գոյատեւեմ, բա գոնե 50 դրամ ինձ չմնա, ընտանիք ունեմ, ուսանող եմ պահում»,– ասում է նա։

Այս տարի 12 տոննա խաղող է քաղել Կարենը, սա այն դեպքում, երբ չի մշակել այգին, գիտեր, որ նորից իրացնելը դժվար է լինելու, բացի այդ, խաղող մշակելը թանկացել է։

«Դիզվառելիքը 630 դրամ է, բանվոր ուժը 5000–ից 6000 է եղել, էս տարի 8000 էր, մեքենա էն ժամանակ 15 000–ով էր գործարան տանում, հիմա՝ 20 հազարով։ Բուժանյութը 250-ից 300 հազար էր, հիմա 400 հազարից անցել է։ Ամեն ինչը թանկացել է, բայց խաղողի գինը իջել է, ասում են՝ դոլարից է կախված, էդ դոլարը ձեթի վրա չազդե՞ց, մենակ խաղողի վրա ազդեց»,- նշում է խաղողագործը։

Խաղողի մթերման խնդիրներն ըստ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի՝ առաջացել են 2020 թվականից՝ կորոնավիրուսով, 44–օրյա պատերազմով, հիմա էլ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Պաշտոնյայի խոսքով՝ մթերող ձեռնարկությունները չեն կարողացել իրացնել խաղողը և գործարաններում կուտակվել էր շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ, ինչի պատճառով էլ խաղողի պահանջարկը նվազեց։ Բացի այդ արտահանման դժվարություններ են առաջացել, դրամն է արժեվորվել, ինչն էլ ազդել է խաղողի մթերման գնի վրա։ Որպեսզի գյուղացին և խաղող մթերող գործարանը նորից մթերման և իրացման խնդիրների առաջ չկանգնեն, Կառավարությունը աջակցում է վերամշակողներին իրացնել կուտակված սպիրտը, որ խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

«Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագիր՝ կոնյակի սպիրտների արտահանման լրացուցիչ տուրքերի հետվերադարձի չափով։ Պետությունը խրախուսում է, որ ավելի շատ ունենանք գինու համար օգտագործվող խաղող, որովհետև գինու պահանջարկը տարեցտարի ավելանում է, բացի այդ էլ գինեմետ սորտերի խաղողը մթերվում է շատ բարձր գնով»,– ասում է Գևորգ Ղազարյանը։

Խաղողագործ Կարենը չի վստահում Կառավարության այս աջակցությանը, ասում է՝ ապահովեք պայմանագրերով, նշեք խաղողի մթերման ամենացածր գինը, որ մի օր էլ գինու համար մշակած խաղողը իրացնելու վտանգի տակ չհայտնվի։

«Ոնց սա խրախուսեցին, էնպես էլ գինու համար օգտագործվող խաղողն են խրախուսելու։ Պայմանագիր կնքեք, ժամկետներ ու գին նշեք, բայց չկա, ո՞ւմ հույսով հիմա էլ գինեմետ սորտի խաղող մշակեմ»,– ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան արձագանքում է.

«Նորմալ է, որ փաստեր են ուզում տեսնել, բայց կարծում եմ՝ էդ փաստերի պատասխանը պետք է տա վերամշակողը, իրենք պետք է աշխատեն վերամշակողների հետ ու կնքեն երկարաժամկետ պայմանագիր»։

Պաշտոնյան բնական գործընթաց է համարում խաղողի այգիների քանդումը և կրկնում՝ պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը։

«Մենք ունենք 14 հա խաղող այգի, 80 000 խաղողագործ, համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կա 35 հա խաղողի այգի, 15 000 խաղողագործ։ Խաղողի փոքր հողակտորների վրա նույնիսկ եթե 150 դրամով մթերեն, միևնույն է՝ էն եկամուտը չի ստանալու, որն ակնկալում է։ Այսինքն՝ պրոցեսը պետք է գնա այն ուղղությամբ, որ այգիները խոշորացվեն, ինտենսիվ եղանակով մշակվեն, ինքնարժեքը նվազի և եկամուտը մեծանա»,– նշում է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։

Խաղողի մթերման այս տարվա ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալով այն կազմում է 190 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 14 հազար տոննա։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին արտահանումը կհասնի մինչև 20 հազար տոննայի։