Մեքենան Սևանի գաղութի մոտ բախվել է ծառին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա 2 զոհ և 3 վիրավոր (տեսանյութ)
Նոյեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Մահացածների դիերը օպերատիվորեն ժամանած դիատարին են մոտեցրել հրշեջ-փրկարարները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։