Իրավիճակը ճակատում շարունակում է լարված մնալ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, թե Ուկրաինայի որ շրջաններում է իրավիճակն առավել ծանր։
«Իրավիճակը ճակատում մնում է շատ ծանր: Եվ ամենից շատ՝ Դոնեցկի մարզում, ինչպես նախորդ շաբաթներին: Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր զինվորների, մեր բոլոր հերոսների տոկունության համար։ Հիմա ոտքի կանգնելու և Ուկրաինան պաշտպանելու ժամանակն է», - ասել է Ուկրաինայի ղեկավարը երեկոյան տեսաուղերձում։